Մահացել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հայրը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀԿ գրասենյակից:

Լիմինդր Ալեքսանյանը տևական ժամանակ հիվանդ էր: Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Երրորդություն եկեղեցում մարտի 12-ին, ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորության արարողությունը՝ հաջորդ օրը՝ մարտի 13-ին: