Բժիշկը դագաղ վաճառելու իրավունք չունի։ Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին Սյունիքի մարզի Ագարակի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով ագարակցիներից մեկի դիտարկմանը, թե Ագարակում դիահերձարան չկա, եւ երբ մարդ է մահանում, Կապանից կամ Գորիսից եկած դատաբժիշկն է իր հետ դագաղ բերում եւ վաճառում:

Վարչապետը նշեց, որ դատաբժիշկն իրավունք չունի դագաղ  վաճառելու. «Բժիշկը դագաղ վաճառելու իրավունք չունի եւ եթե անում է`  ղալաթ է անում: Կլինիկա կառուցելու խնդրով իշխանությունները պետք է զբաղվեն, որովհետեւ դա համայնքի մուսկուլով չէ, բայց տեղական պրմիտիվ գրդոնի դեմը պետք է առնել»: