Գլոբալ փոփոխությունների դարաշրջանում սահմանափակ ռեսուրսներով երկրների համար դժվար է ՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնք կապակցված են մրրկայնության բարձրացման ու նոր սպառնալիքների հետ։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ելույթ ունենալով Երեւանում «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի «Փոփոխությունների ժամանակաշրջան, աշխարհը գլոբալ անկանխատեսելիության դարաշրջանում» արտագնա նստաշրջանի ժամանակ։

«Մենք ապրում ենք հետաքրքիր ժամանակաշրջանում, հետաքրքիր տարածաշրջանում»,- նկատել է նախարարը։ Անդրադառնալով երեք հարթություններին՝ ներպետական կառուցվածքին, տարածաշրջանային ու միջազգային զարգացմանը, նախարարը նկատել է, որ ժամանակակից աշխարհի բոլոր պետություններին բնորոշ է հասարակական հարաբերությունների նոր պարադիգմայի կառուցումը։ Տարածաշրջանային մակարդակի վրա տեղի է ունենում հենց տարածաշրջանների նույնականացման փոփոխություն։ «Համակարգերի հետպատերազմական կառուցվածքի առումով ակնհայտ են միջազգային իրավունքի ձախողված քննությունները»,- նշել է նախարարը։ Ընդ որում նա նշել է Չինաստանի աճող դերակատարումը, ԱՄՆ դերի փոփոխությունը, որին նայում են որպես առաջնորդի, բայց զուգահեռաբար կատարվում է նրա ինքնամեկուսացումը։ «Ռուսաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու Չինաստանի հարաբերությունների այդ ամբողջ պարադիգման, որը մեծամասամբ պայմանավորում է ընդհանուր միջազգային հարաբերությունների զարգացումը»,- նշեց նախարարը։

Վիգեն Սարգսյանը շեշտեց, որ Հայաստանը կառուցում է անվտանգության համակարգը ոչ թե շահերի հակասությունների, այլ ընդհանրության վրա։ «Դա կարող է անորոշության տպավորություն ստեղծել, բայց իրականում դա այն բաց դիրքորոշումն է, որը թույլ է տալիս սեւ ու սպիտակի չբաժանել ամեն ինչ, այլ ստեղծել ներկապնակ ու զարգացնել փոխգործակցություն։ Մենք լավ հասկանում ենք, որ առանց խորը համագործակցության, առանց համատեղ լուծումների որոնման միջազգային համայնքը կզգա աճող ճնշում վերազգային ահաբեկչության կողմից»,- նշել է նախարարը։