Մեր կառավարման հիմնական թեզը հետեւյալն է լինելու. մենք պետք է գանք մի վիճակի, որ մեր հանրապետության մի մեծ զանգված չիմանա՝ վարչապետն ով է: Այս մասին, 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում Սյունիք կատարած այցելության ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նրա խոսքով, եթե մարդը լավ է ապրում, մեղավորի չի փնտրում. «Աշխարհը շուռ ենք տալու խելացի կառավարմամբ: Դրանում մեծ դեր ունի նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել ոլորտի բիզնեսմենների հետ: ՏՏ-ն այն ճյուղն է, որից ես՝ որպես վարչապետ մեծ օգնության, աջակցության կարիք ու նաեւ սպասելիքներ ունեմ: Մենք այլ բանաձեւ չունենք քան խելացի ու կիրթ լինելը: Պետք է փոխվենք ոչ միայն մենք, պետք է փոխվենք բոլորս»:
Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀԿ-ն հանրության առջեւ հանդես է գալիս պատասխանատվությամբ եւ անհանգստությամբ վաղվա օրվա նկատմամբ: «Ես այս աշխատանքին անցել եմ շատ մեծ վճռականությամբ, որպեսզի բոլորս միասին այնպիսի երկիր կառուցենք, որ մեր երեխան, թոռը երբեւէ չմտածեն երկրից գնալու մասին», - ընդգծել է ՀՀԿ առաջին փոխնախագահը:




























