Պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը կօգնի լուծել Հայաստանում զբաղվածության հարցը: Մարտի 12-ին Երեւանում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
Նրա կարծիքով՝ Հայաստանում այսօր 30-50 տարեկան բազմաթիվ ուժեղ տղամարդիկ կան, որոնք վաղուց անգործ են եւ հաճույքով կհամաձայնեն պրոֆեսիոնալ զինվորական դառնալ: Պատրաստություն անցնելովվ՝ նրանք կարող են ծառայության անցնել եւ գումար ստանալ դրա համար:
Բաղդասարյանի խոսքով՝ Հայաստանի բյուջեն կարող է իրեն թույլ տալ պրոֆեսիոնալ բանակ ունենալ, բացի այդ, կոռուպցիայի դեմ ավելի ակտիվ պայքարով բյուջեում ազատ միջոցներ կհայտնվեն, որոնք նույնպես կարող են ուղղվել պրոֆեսիոնալ բանակ պահելուն:




























