Տարածքային ցուցակներով քվեարկելու համակարգը Հայաստանում դրական երեւույթ է՝ անձի դերի բարձրացման տեսանկյունից: Այս մասին մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայկական վերածնունդ» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Կարինե Հակոբյանը:

Մյուս կողմից, շարունակել է նա, երկու ցուցակ գոյություն ունի՝ համապետական ու տարածքային, որոնք հակասում են միմյանց: «Այդ տեսանկյունից ընտրություններն իսկապես անկանխատեսելի կարող են լինել: Դա նաեւ դրական կողմ ունի, քանի որ ես կարծում եմ, որ հնարավոր են դրական փոփոխություններ», - նշել է Կարինե Հակոբյանը: