Սան Ֆրանցիսկոյից երկու մարդու են տեղափոխել հիվանդանոց շատ ծանր վիճակում այն բանից հետո, երբ նրանք խոտաբուսային թեյ են խմել։ ԸՄպելիքը գնված էր Սան Ֆրանցիսկոյի չինական թաղամասի խանութներից մեկից, հայտնում են Քալիֆորնիայի առողջապահության դեպարտամենտից, փոխանցում է Americaru–ն։

Չինովնիկների խոսքով, թեյից թունավորվել է մի 50 տարեկան կին ու 30 տարեկան տղամարդ։ Նրանք իրար հետ որեւէ կապ չունեն։ Ամերիկուհին հիվանդանոցում էր հայտնվել փետրվարին, իսկ տղամարդը՝ մարտին։ Տուժածների ընդհանուր ախտանշաններից էին թուլությունը, աննորմալ սրտի ռիթմը։ Նրանք ինտենսիվ թերապիա են անցել։

Պարզվել է, որ Sun Wing Wo Trading Company–ից գնված թեյը պարունակում էր ակոնիտ կոչվող բուսական թույն։ Այն օգտագործում են ասիական բժշկության մեջ, բայց անվտանգության նկատառումներով այն պետք է ճիշտ մշակված լինի։