Իտալիայի Սալո քաղաքում բացվել է «Խենթության թանգարան»ցուցահանդեսը, որտեղ մասնավորապես ներկայացված էր Ադոլֆ Հիտլերի նկարը, գրում է Corriere della Sera.–ը։

Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է Հիտլերի փոքրիկ յուղանկարը։

«Սա արվեստ չէ, այլ աղբ, հուսահատ մարդու նկար։ Սա բռնապետի նկար չէ, այլ սրիկայի ստեղծագործություն»,- այսպես է նկարագրել նկարը ցուցահանդեսի կազմակերպիչ Վիտորիո Սգարբին։

Նկարը մինչ այդ ոչ մի անգամ չի ցուցադրվել, այն բերվել է Գերմանիայից՝ որտեղ պահվում էր մասնավոր հավաքածուի մեջ։

Ցուցահանդեսին ներկայացված են եւս 200 աշխատանքներ, որոնք նվիրված են «քաղաքական խենթությանը»։