ԱՄՆ-ի հյուսիսարեւելյան առափնյա մի մասին հարվածել է Stella ձյունամրրիկը: Այս մասին հայտնում է BFMTV-ն:

Ձյունը ծածկել է Իլինոյսի եւ Մինեսոթայի նահանգները: Ակնկալվում է, որ առաջիկայում աղետը կհասնի Նյու Յորք: Առանձին դեպքերում քամու արագությունը հասնում է ժամում 90 կմ-ի: Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ մրրիկը դադարելուց հետո ձյան ծածկույթի հաստությունը կկազմի 60 սմ: