Միջատների ոչնչացման մեջ մասնագիտացած ավստրալական ընկերությունը Facebook-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է սարդերով լի բույնը,  հաղորդում է The Independent-ը:

Տեսանյութը դիտել է ավելի քան 200 հազար օգտատեր: Չնայած մասնագետների հավաստիացումներին, թե սարդերի այդ տեսակը լուրջ վտանգ մարդկանց համար չի ներկայացնում, օգտատերերն իրենց մեկնաբանություններում տեսանյութը համարել են «սահմռկեցուցիչ»:

Կադրում երեւում է փոքր սարդերով լի բույնը, իսկ վերջում հայտնվում է մայր սարդը: Հենց այդ հատվածն են օգտատերերը համարել ամենասարսափելին, քանի որ վերջինի չափը մոտ 20 սանտիմետրի է հասնում: