ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի բնակիչն իր կատվի քթից ոչ մեծ մահացած օձ է հանել, հաղորդում է UPI գործակալությունը:
Ամերիկացին նկատել է, որ կատուն անընդհատ փռշտում է, իսկ քթից ինչ-որ բան է կախված: Նա ենթադրել է, որ դա չորացած տերեւ է կամ սարդոստայն, բայց մոտենալով՝ նկատել է, որ փոքրիկ օձ է:
Ըստ ամենայնի՝ կատուն նրան որսացել ու փորձել է ուտել, բայց դիմադրության է հանդիպել: Օձը կարողացել է մտնել կենդանու քիթը: Արդյունքում նա ո՛չ կարողացել է ուտել իր զոհին, ո՛չ էլ ազատվել նրանից:




























