Royal Caribbean Cruises-ը ներկայացրել է «Կախարդական գորգով» (Magic Carpet) Celebrity Edge զբոսանավը: Շարժվող պլատֆորմը հնարավոր է տեղակայել նավի տարբեր տախտակամածերում, հաղորդում է Daily Mail-ը:
Փակ պլատֆորմը կարող է որպես ռեստորան օգտագործվել՝ նախատեսված 90 հոգու համար: Մյուս հատվածում «Կախարդական գորգը» վերածվում է հանգստյան գոտու՝ լողավազանով:
Պլատֆորմը կարող է նաեւ յուրօրինակ վերելակի դեր կատարել. այն իջեցնում են ջրի մեջ եւ ծառայում է որպես անցում՝ փոքրիկ նավերով զբոսանավ եկող ուղեւորների համար: Զբոսանավը նախատեսված է շուրջ 3000 ուղեւորի համար:




























