Ֆինանսական խորհրդատվությունների ոլորտում աշխատող կանանց նույն խախտումների ու թերացումների համար ավելի խիստ են պատժում, քան տղամարդկանց, պարզել են մասնագեները։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են ԱՄՆ տնտեսական հետազոտությունների ազգային բյւորոյի պորտալում, հայտնում է Gazeta–ն։
Հետազոտողները հայտնաբերել են, որ ֆինանսական ինդուստրայում այն խախտումների համար, որոնք տղամարդկանց ներվում են, կանայք կարող են զրկվել աշխատանքից։ Զեկույցի հեղինակները ուսումնասիրել են 2005-2015 թթ․ ԱՄՆ ֆինանսական ծառայությունների ոլորտի կանոնակարգման ծառայության բազայում գրանցված բոլոր աշխատողների տվյալները։ Այնտեղ նշված էին նաեւ աշխատողների կողմից գրանցված խախտումները ու դրանց համար նրանց կրած պատիժները։ Պարզվել է, որ տղամարդիկ եռակի հաճախ են սխալներ թույլ տվել, բայց կանայք ավելի խիստ պատիժներ են կրել։ Տղամարդկանց համեմատ կանայք միջինը 20 տոկոսով հաճախ են զրկվել աշխատանքից ու 30 տոկոսով հազվադեպ նոր աշխատանք գտել։
Մեկ այլ խնդիր է տղամարդկանց համեմատ կանանց ցածր աշխատավարձերը։ Հետազոտողները նշում են, որ գործատուները նվազեցնում են համակրելի, ոչ կոնֆլիկտային կանանց աշխատավարձերը։




























