«Հաց բերող» Արթուր Սարգսյանի անմահության փաստը պետք է շատ լուրջ ազդեցություն ունենա հայ հանրության վրա: Մարտի 17-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանը:
Նրա խոսքով՝ հասարակությունը պետք է տեսնի, թե ինչու չպետք է քվեարկի իշխող կուսակցության օգտին: «Այս դեպքը կարող է տեղի ունենալ մեզնից յուրաքանչյուրի հետ: Սա վկայում է մեր պետության մեջ արմատացած անարդարության մասին: Թող Աստված մեզ ների, քանի որ մենք հավանաբար կարող էինք նրան փրկել: Այն, որ այս իշխանությունը գոյություն ունի, մեր մեղքի արդեն իսկ ահռելի բաժինը կա»,- ընդգծեց Բախշյանը:



























