Այն, ինչը տեղի ունեցավ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հետ՝ մեր հանրության համար խայտառակություն է: Մարտի 17-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Գագիկ Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ տեղի ունեցածը ոչ միայն իշխանության, օրենքների անկատարությամբ է պայմանավորված, այլեւ Հայաստանում գոյություն ունեցող համակարգի: «Դրա համար պատասխանատու են նաեւ այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք ինչ-որ ժամանակ ներկայիս իշխանության հետ կոալիցիա են կազմել»,- հավելեց Բաղդասարյանը:



























