Իռլանդիայի երկնային հովանավոր Սուրբ Պատրիկի օրվա կապակցությամբ երկրի մայրաքաղաքում անցել է շքերթ, որը դիտելու էր եկել ավելի քան 600 հազար մարդ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Կազմակերպիչների խոսքով, Դուբլինում տոնական միջոցառումները ամենազանգվածայինն են եղել 1996-ից սկսած, երբ հանրապետությունում ծնվել է նման շքերթներ անցկացնելու ավանդույթը։ Այս տարի դրան մասնակցել է մոտ 2 000 պրոֆեսիոնալ դերասան ու երաժիշտ, այդ թվում նվագախմբեր ու պարային համույթներ Գերմանիայից, Իտալիայից ու ԱՄՆ-ից։
Շարասյունը, որը գերազանցաբար կանաչ երանգների հանդերձանքով էր, գրավել է նաեւ բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությունը։ Հավաքվածներին չի խանգարել նույնիսկ քամոտ եղանակն ու անձրեւը։
Մի քանի ժամից Սուրբ Պատրիկի օրվա առթիվ շքերթների էստաֆետան կփոխանցվի ԱՄՆ-ին ու Կանադային, որտեղ մեծաքանակ իռլանդական սփյուռք կա։
Սուրբ Պատրիկն ըստ ավանդույթի քրիստոնեություն է տարածել երկրում, նրա տոնը իռլանդացիները սկսել են նշել դեռ 10-11 դարերում։ 1903 թ․ այդ օրը Իռլանդիայում պաշտոնական տոն ու հանգստյան օր է հռչակվել։
.jpg)
.jpg)
.jpg)




























