ՀԻլարի ու Բիլ Քլինթոնների դուստր Չելսին կհրատարակի She Persisted վերնագրով մանկական գիրք, հայտնում է Entertainment Weekly–ն։

Գիրքը պատմում է հանրահայտ ամերիկուհիների ոգեշնչվող պատմությունները։ Այդ կանանցից են հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, ամերիկացի գրող ու ակտիվիստ Հելեն Քելլերը, կոմունիստ Քլարա Լեմլիխը ու պորտալի տեղեկություններով՝ նաեւ Հիլարի Քլինթոնը։ Չելսիի խոսքով իր գրքի բոլոր հերոսուհիները «հաղթահարել են անբարենպաստ հանգամանքները, ձեւավորելով Միացյալ նահանգների կերպարը»։

«Ես այս գիրքը գրել եմ բոլոր նրանց համար, ովքեր երբեւէ ցանկացել են արտահայտվել, բայց ստիպված են եղել լռել, բոլոր նրանց համար, ում երբեւէ ստորացրել են»,- նշել է Չելսին։ Գիրքը գրախանութներում կհայտնվի մայիսի 30-ին։