Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հեռախոսազրույց են ունեցել, որի շրջանակում քննարկել են միջսիրիական բանակցությունները ու համագործակցության հարցերը, հայտնում է Կրեմլի կայքը։
«Պետության ղեկավարները քննարկել են երկկողմանի ու տարածաշրջանային համագործակցության հրատապ հարցեր, այդ թվում անդրադարձել Բիշքեքում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի գալիք գագաթնաժողովի նախապատրաստմանը» ։
Նշում են, որ երկու երկրների առաջնորդները նաեւ տեսակետներ են փոխանակել մարտի 14-16-ը Աստանայում անցկացված միջսիրիական բանակցությունների արդյունքների մասին։
Պուտինն ու Նազարբաեւը նաեւ համաձայնեցրել են տարբեր մակարդակների վրա առաջիկայում երկկողմանի շփումների գրաֆիկը։




























