Երթեւեկության կանոնները չարամտորեն խախտող Մառա Բաղդասարյանին վարորդական իրավունքից ցմահ զրկելու դատարանի որոշումը հրապարակելուց հետո դատախազը հայտնել է այն պայմանները, որոնց դեպքում աղջիկը կարող է վերադառնալ ավտոմեքենա վարելուն: Այս մասին Gazeta-ն հայտնել է երեքշաբթի Մոսկվայի Սավելեւի դատարանի նիստերի դահլիճից:
«Եթե նա առողջանա, բուժհանձնաժովի զննությունն անցնի, ապա նրան կրկին վարորդական իրավունք կտան»,- ասել է դատախազը:
Մինչդեռ դատապարտյալի հայրը՝ Էլմար Բաղդասարյանը հայտարարել է, որ դատական որոշումը կբողոքարկի, եւ դուստրը բժշկական փորձաքննություն կանցնի: Ինչպես հավաստիացրել է Բաղդասարյանի հայրը, իր դուստրը բացարձակ առողջ է:
Ավելի վաղ Բաղդասարյանի պաշտպանները «Ժիլիշնիկ» պետական բյուջետային հաստատություն ժամանակավոր անաշխատունակության տեղեկանքներ էին ներկայացրել, որտեղ նա որպես օժանդակ աշխատակից է աշխատել՝ զբաղվելով փաստաթղթերի մշակմամբ:



























