Վարշավայում «Շոպենի տարին Հայաստանում» փառատոնի շրջանակում ավարտվել է երիտասարդ կատարողների Շոպենի անվան մրցույթը:

Առաջին տեղն ստացել է Ժորա Սարգսյանը, երկրորդը՝ Սոնա Բարսեղյանը, երրորդը տեղը կիսել են Սյուզաննա Մարությանն ու Մարինա Ուզանկիչյանը:

Փառատոնն անցել է Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ:

Փառատոնի մրցանակակիրները կստանան դրամական պարգեւատրումներ 400 հազար, 300 հազար եւ 200 հազար դրամի չափով: