ԱՊՀ դիտորդական առաքելությունը շարունակում է ԱԺ խորհրդարանական ընտրությունների մոնիթորինգ իրականացնել:

Ինչպես NEWS.am –ին հայտնեցին ԱՊՀ դիտորդական առաքելության գրասենյակից,  առաքելության ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Հայաստանի գլխավոր դատախազության ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում  դիտորդները տեղեկացել են նախընտրակլան շրջանում օրինականության հետ կապված իրավիճակի եւ Գլխավոր դատախազության կողմից այդ շրջանում իրականացված աշխատանքների մասին:

Այսպես, 2017թ. մարտի 5-ից  դատախազությունում գործում է թեժ գիծ՝ ընտրախախտումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Բացի այդ, ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հետեւում է Ընտրական օրենսգրքի խախտումներին վերաբերող  ԶԼՄ հրապարակումներին:

Առաքելության ներկայացուցիչներն իրենց հերթին տեղեկացրել են իրենց աշխատանքի կարգի, սկզբունքների ու կանոնների մասին: Դիտորդական առաքելությունը շարունակում է նախընտրական արշավի մոնիթորինգի իրականացումը: