Ռեդ Բուլի արշավորդ Սեբաստիան Ֆետելը դարձավ Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնը: Նա տիտղոսը նվաճեց 23 տարեկան 134 օրականում:
Նախկին ռեկորդը Լյուիս Հեմիլթոնինն էր, որը 2008-ին չեմպիոնի կոչումը նվաճեց 23 տարեկան 300 օրականում:
Ֆետելը Ֆորմուլա-1-ի 32-րդ չեմպիոնն է: Նա այն 18 չեմպիոններից մեկն է, ով միայն մեկ անգամ է նվաճել տիտղոսը: Ֆետելը Միխայել Շումախերից հետո դարձավ նման հաջողության հասած երկրորդ գերմանացին:




























