Հայ հեղափոխական դաշնակցությունն իր ազգային գաղափարախոսությամբ, իր հստակ ծրագրով, իր 127 տարվա պատմությամբ ապացուցել է, որ հայ ժողովուրդը կարող է իր հույսը, վստահությունը կապել կուսակցության հետ: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի բնապահպանության նախարար, ՀՅԴ ընտրական ցուցակի վեցերորդ համար Արծվիկ Մինասյանը:
«Այն քաղաքական ուժը, որն հավակնում է երկրում առաջիկա 5 տարիների ընթացքում ձեւավորել իշխանության, պետք է հասկանալ ունի արդյոք համապատասխան կադրային բազա, թե՞ հիմնվում է րոպեական պահի ազդեցությամբ զարթոնք ապահովելու վրա: Դաշնակցությունն առաջարկում է զարթոնքի քվեարկություն կազմակերպել, որովհետեւ այս փոփոխություններով, ընտրություններով մենք պետք է հիմք դնենք նոր Հայաստանի, արդար Հայաստանի կերտմանը: Պետք է կարողանանք երեք խնդիր լուծել, քանի որ այս ընտրություններում ձեւավորվելու է երկրի բարձրագույն միակ մարմինը, որը ձեւավորելու է կառավարություն, դատական իշխանություն եւ լինելու է օրենսդիր, բարձրագույն օրգանը»,-ասել է նա:




























