Հայաստանի համար ՀԱՊԿ-ն (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) երկրի անվտանգության կարեւոր բաղկացուցիչ տարր է։ Այս մասին ռուսական լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը գնահատում է կազմակերպության պոտենցիալը եւ ակտիվորեն մասնակցում օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի նախապատրաստությանը։

«Մենք հետաքրքված են ՀԱՊԿ-ի խաղաղարարական պոտենցիալով։ Մենք կարծում ենք, որ կազմակերպությունը հսկայական պոտենցիալ ունի։ Մենք ակտիվորեն օգտագործում ենք կազմակերպության հնարավորությունները՝ գործընկեր երկրների բուհերում կադրեր նախապատրաստելու տեսանկյունից, ակտիվորեն օգտագործում ռազմատեխնիկական համագործակցությունը, ներքին գներով արտադրողներից անմիջական գնումների հնարավորությունը։ Կազմակերպությունում նախագահության մեկ տարում մենք կարողացանք տրամաբանական ավարտին հասցնել հավաքական անվտանգության մարտավարության ստեղծման գործընթացը»,- նշել է ՊՆ ղեկավարը։

Սակայն նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ում շատ հարցեր կան՝ կապված մեղմ ուժի մշակույթի ներդնման հետ, այդ մշակույթը վճռական արտաքին քաղաքական հարցերին համարդելու հետ։

«Ոչ միայն ՀԱՊԿ-ը, այլեւ շատ միջազգային կազմակերպություններ, այդ թվում նաեւ իրադրությանը ծանոթ ռազմաքաղաքական դաշինքներ, երբ գործընկեր երկրներն ունենում են ոչ թե ուղղակի տարբեր, այլ երբեմն հակասող դիրքորոշումներ արտաքին քաղաքական հարցերի շուրջ։ Երկրները ոչ միայն չեն համաձայնում միմյանց հետ, այլեւ հարձակվում են միմյանց վրա երրորդ հարթակներում։ Մենք կարծում ենք, որ դա թուլացնում է կազմակերպությունը, հատկապես, երբ դրանում շատ երկրներ կան»,- ընդգծել է նախարարը։

Պատասխանելով ՀԱՊԿ շրջանակներում ահաբեկչության դեմ պայքարի հարցին՝ նախարարը հիշեցրել է, որ ՀԱՊԿ գծով կան մի շարք խնդիրներ՝ ինչպես, օրինակ, «Պրոկսի» գործողությունը, «Ապօրինի» գործողությունը՝ ուղղված թրաֆիքինգի, թմրանյութերի ապօրինի փոխադրության, կիբեր հաբցագործությունների դեմ պայքարին։ «Կա ինչ-որ մի գործ, բայց ասել, որ մենք հակահաբեկչական գծով համատեղ պայքարի ինտենսիվ ծրագիր ունենք, դժվար է»,- հավելել է նա։