Մայիսի 26-ին Կազանում տեղի կունենա ԱՊՀ երկրների վարչապետների հանդիպումը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«ԱՊՀ երկրների վարչապետների խորհուրդը նախատեսված է մայիսի 26-ին Կազանում, իսկ ԱՊՀ երկրների նախագահների խորհուրդը`2017 թվականի սեպտեմբերին Մոսկվայում: Համագործակցությունը միավորող կարեւոր դեր է կատարում»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ մարտի 7-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում Եվրասիական միջկառավարական միության նիստի ժամանակ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն առաջարկել էր Եվրասիական տնտեսական միրության երկրների ղեկավարների հերթական նիստն անցկացնել մայիսի 26-ին Կազանում: