Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախընտրական ծրագրում արդյունաբերական քաղաքականության դրույթներն արժանացել են ժողովրդի հավանությանը: Մարտի 30-ին` նախընտրական ամփոփիչ միջոցառման ժամանակ այս մասին հայտարարեց Միավորված առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը, որը Հայաստանի Կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակի համապետական ընտրական ցուցակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:

Նա կրկին հիշեցրեց, որ անհրաժեշտ է վերականգնել արդյունաբերության եւ արտաքին առեւտրի նախարարությունը: «Պետությունը պետք է նպաստի տնտեսության զարգացմանը, մեր տնտեսվարող սուբյեկտներին էժան վարկեր տրամադրի»,- նշեց Վազգեն Սաֆարյանը:

Նա կոչ արեց ձեռնպահ մնալ կեղծ սոցհարցումներից, որոնք, նրա գնահատմամբ, կեղծ թվեր են հրապարակում: «Ոչ մի հարցում էլ չի անցկացվել` մարդկանց շրջանում միայն թյուրիմացություններ են առաջացնում»,- հավաստիացրեց Վազգեն Սաֆարյանը: