Հայ – ռուսական բարեկամությունը դեռ շատ անհրաժեշտ է մեզ։ Այս մասին մարտի 30-ին նախընտրական միջոցառման ժամանակ հայտնել է Կոմկուսից պատգամավորության թեկնածու Գագիկ Մանուկյանը։

Նրա խոսքով 102-րդ ռուսական ռազմակայանը ու սահմանապահները դեռ խիստ անհրաժեշտություն են մեր երկրի համար։ «Խնդրում եմ ձեզ, առաջին հերթին հարցրեք բնակչությանը, արդյոք նրանք ցանկանում են, որ 102-րդ ռուսական ռազմակայանը դուրս բերվի երկրից»,- ասել է Գագիկ Մանուկյանը։

Կոմկուսից մեկ այլ թեկնածու Մարիամ Շահինյանը նկատեց, որ Կոմկուսի տարիքն այնքան էլ մեծ չէ։ «Քարոզարշավի ժամանակ մենք տեսել ենք երիտասարդների շրջանում մեր համակիրների թվի աճ։ Հասարակությունը պետք է վստահի Հայաստանի Կոմկուսին։ Հայաստանի ժողովուրդը պետք է ապրի սոցիալապես ապահովված երկրում ու դա կարոտախտ չէ»,- շեշտել է Մարիամ Շահինյանը։