Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Գիդանյանը, ընտրելով Հայաստանի ու Լիբանանի միջեւ, ընտրում է Հայաստանը։ Այս մասին նա ասել է լիբանանյան հեռուստատեսության հեռուստաշոուներից մեկի ժամանակ։
Շոուի վերջում հյուրին առաջարկում են ընտրություն կատարել երկու տարբեր հասկացությունների կամ էլ երկրների միջեւ։ Հաղորդավարի այն հարցին «Լիբանան, թե՞ Հայաստան», նախարարը, որը ծագումով հայ է, առանց մտածելու պատասխանել է ՝ «Հայաստան»։


























