Մեծ Բրիտանիայի անվտանգության ծառայությունները օդանավակայաններին եւ ԱԷԿ-ներին խորհուրդ են տվել խստացնել վերահսկողությունը` հնարավոր ահաբեկչական հարձակումների եւ էլեկտրոնային համակարգերի անվտանգության սպառնալիքների հետ կապված: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Բրիտանական հետախուզությունը ենթադրում է, որ «Իսլամական պետությունը» միջոցներ է գտել պայթուցիկ սարքերը բջջային դեւայսներում տեղադրել այնպես, որ անվտանգության համակարգերը չկարողանան դրանք արձանագրել:
Բացի այդ, իշխանությունները զգուշացրել են, որ ցանցահենները մտադիր են հարձակվել բրիտանական ԱԷԿ-ների անվտանգության համակարգի վրա:



























