Պակիստանի Փենջաբ նահանգում տաճարի հոգեպես անառողջ հսկիչը սպանել է քսան եւ վիրավորել երեք մարդու: Այս մասին հաղորդում է Dawn պարբերականը` վկայակոչելով ոստիկանությանը:
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը գիշերը, Սարգոդհա քաղաքում: Ինչպես պատմել են ողջ մնացած տուժողները` Ալի Ահմեդ Գուջարայի դամբարան- տաճարի հսկիչ Աբդուլ Վահիդը հեռախոսով քսան մարդու տաճար է հրավիրել ու նրանցից յուրաքանչյուրին ընդունել առանձին` սենյակներից մեկում: Հսկիչը նրանց ուտելիք եւ թմրանյութ է հյուրասիրել, դրանից հետո մերկացրել նրանց ու սկսել ծեծել փայտով, ինչպես նաեւ հարվածներ հասցրել դաշույնով:
Տեղի իշխանությունները հաղորդում են, որ Վահիդն ընդգծել է, թե ծեծի միջոցով իր հետեւորդների հոգեկան մաքրագործումն է իրականացրել:




























