Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ ցուցակի 2-րդ տեղը զբաղեցնող Տարոն Մարգարյանը քվեարկել է Երեւանի Ավան շրջանում:

Ընտրատեղամաս ներկայանալով մոտ 11.30-ին` Մարգարյանը սպասել է հերթում ու քվեարկել: Կատարելով իր ընտրությունը եւ շնորհակալություն հայտնելով ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներին` նա լքել է ընտրատեղամասը: