Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը քվեարկել է հանուն արդարության:

Ընտրատեղամաս ներկայանալով թոռան հետ` Տաճատ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցանկանում է, որ երկիրն անվտանգության մեջ լինի եւ որ երկրում տիրի արդարությունը:

«Որպեսզի արտագաղթը դադարի, եւ մարդիկ իրենց ընտանիքներ վերադառնան», - հավելել է Սարգսյանը:

Նշենք, որ իր քաղաքացիական պարտքը Տաճատ Սարգսյանը կատարել է 9/18 ընտրատեղամասում: Այստեղ են քվեարկում նաեւ Հայաստանի առաջին եւ երրորդ նախագահները:

Այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։

Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։