Թիվ 30 ընտրական տարածքի տեղամասերում խախումներ չեն արձանագրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է ընտրական տարածքի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, սկզբում այնքան էլ լավ չէր աշխատում ընտրողների գրանցման սարքը, բայց հետո ամեն ինչ հարթվեց: Տեխնիկական բնույթի բարդություններ այլեւս չեն եղել: Քվեարկության նոր կարգի հետ կապված բարդություններ եւս ընտրողները չեն ունեցել (1 քվաթերթիկի փոխարեն 9`յուրաքանչյուր կուսակցության համար մեկը-խմբ):
Թիվ 30 տարածքային ընտրական հանձնաժողովը վերահսկում է Աշոցքի եւ Ամասիայի շրջանների, ինչպես նաեւ Ախուրյանի շրջանի 17 գյուղերի 30 ընտրատեղամասերը:



























