«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը հրապարակել է մինչեւ այս պահն արձանագրված ընտրախախտումների ցանկը. դրանք հիմնականում կուտակումների ու բաց քվեարկության դեպքեր են։

Մասնավորապես, 35/56 ընտրատեղամասում արձանագրվել է, որ քվեատուփը տեղադրված է մուտքի դռան անմիջապես կողքին, եւ ելումուտ անողները պարզ տեսնում են, թե քվեախցիկում ով ում օգտին է քվեարկում: «Քվեախցիկում միաժամանակ քվեարկում են 3-4 քաղաքացի»:

13/32 ընտարատեղամասում արձանագրվել է կուտակումներ, նաեւ՝ անհայտ քաղաքացիներն ընտրողներին փոխանցել են  գրիչներ եւ պարտադրել են դրանցով քվեարկել։

14/20 տեղամասում դաշինքի կողմից արձանագրվել է բաց քվեարկության դեպք զինծառայողների կողմից։