Ոստիկանություն ոչ մի ահազանգ չի ստացվել, որ Գյումրիի թիվ 2 դպրոցում տեղակայված 32/34 ընտրատեղամասում դանակով սպառնացել են դիտորդին:
Այս առնչությամբ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Ըստ շրջանառված տեղեկատվության՝ Գյումրիի թիվ 2 դպրոցում տեղակայված 32/34 ընտրատեղամասի դիտորդներից մեկը թույլ չի տվել տղամարդուն առանց գրանցվելու քվեարկել ուրիշի փոխարեն, անձը դանակով սպառնացել է դիտորդին։
Տեղեկացնում ենք, որ Գյումրի քաղաքի 32/34 ընտրատեղամասը տեղակայված է Գյումրիի թիվ 3 ավագ դպրոցում՝ Թումանյան 85 հասցեում, որտեղից ոստիկանություն ոչ մի ահազանգ չի ստացվել, որ դանակով սպառնացել են դիտորդին:
Միջադեպով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, հանգամանքները պարզվում են»:



























