Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով առաջադրված Արման Սահակյանի նախընտրական շտաբներից մեկում քիչ առաջ տարեց կնոջ դի է հայտնաբերվել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Հասրաթյան 16 շենքում գործող ընկերություններից մեկում հայտնաբերվել է 77-ամյա Սուսաննա Հարությունյանի դին:
Նշված վայրը օգտագործվում է ինչ-որ տուրիստական ընկերության կողմից, սակայն այս օրերին գործել է որպես Արման Սահակյանի նախնըտրական շտաբ: Քաղաքացիներն ասում էին՝ երբ մահացածի դին տեղափոխել են, շտաբի անդամներն արագ հեռացրել են Արման Սահակյանի պաստառները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:




























