ՀՀ քննչական կոմիտեում, ժամը 17:30-ի դրությամբ, ստացվել է 52 հաղորդում͵ որոնք առերեւույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ստացված հաղորդումներից 24-ը Երեւանում է, 7-ը՝ Գեղարքունիքի, 4-ը՝ Կոտայքի͵ 5-ը՝ Լոռու, 3-ը՝ Վայոց ձորի͵ 5-ը՝ Արագածոտնի͵ 2-ը՝ Տավուշի͵ 1-ական՝ Արմավիրի եւ Սյունիքի մարզերում։

ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։