Ժամը 18։00-ի դրությամբ խորհրդարանական ընտրություններում քվեարկել են 1354 բանտարկյալներ ու դատապարտյալներ։ Այս մասին ապրիլի 2-ին ԿԸՀ-ում հայտնել է Հայաստանի ԱՆ Քրեակատարողական վարչության վերլուծության ու միջազգային համագործակցության հարցերով բաժանմունքի ղեկավար, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանը։
Նրա խոսքով քվեարկելու իրավունք ունեն Հայաստանի քրեակատարողական հաստատություններում գտնվող 1483 մարդ՝ 472 դատապարտյալ ու 1011 բանտարկյալ։



























