Սյունիքի մարզի թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովում (Գորիս քաղաք եւ հարակից համայնքներ) ստացվել են 12 համայնքների քվեարկության արդյունքները:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ընդհանուր հաշվարկով վավեր է ճանաչվել 1284 քվեաթերթիկ:
Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝
«Ելք» դաշինք-19
«Ազատ դեմոկրատներ»-2
«Հայկական վերածնունդ»-31
«Ծառուկյան» դաշինք- 319
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք-17
Հանրապետական կուսակցություն-800
Կոմունիստական կուսակցություն-2
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք-25
ՀՅ Դաշնակցություն-71




























