Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է քվեաթերթիկների 3,2 տոկոսը։

Առայժմ ստացվել են 192՝ առավելապես գյուղական համայնքների տեղամասերի տվյալները։

Մեծ առավելությամբ առաջ է իշխող Հանրապետական կուսակցությունը՝ 58,72 տոկոսով։

«Ելք» դաշինք-3,89

«Ազատ դեմոկրատներ»-0,51

«Հայկական վերածնունդ»-2,66

«Ծառուկյան» դաշինք-23,02

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք-0,91

Հանրապետական կուսակցություն-58,72

Կոմունիստական կուսակցություն-0,37

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք-1,74

ՀՅ Դաշնակցություն-8,18

Նշենք, որ ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 587. Հազար 706 քաղաքացիներից 1 մլն 574 հազար 947 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,86 տոկոսը:

Ընտրություններին մասնակցել են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։