Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է հրապարակել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ժամը 2:35-իհի դրությամբ ստացվել են 401 տեղամասերի տվյալները, մշակել են քվեների 9,6 տոկոսը։

Մեծ առավելությամբ առաջատարը իշխող Հանրապետական կուսակցությունն է՝  52,99 տոկոս.

«Ելք» դաշինք-4,43

«Ազատ դեմոկրատներ»-0,60

«Հայկական վերածնունդ»-3,55

«Ծառուկյան» դաշինք-26,44

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք-1,26

Հանրապետական կուսակցություն-52,99

Կոմունիստական կուսակցություն-0,50

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք-2,32

ՀՅ Դաշնակցություն-7,91

Նշենք, որ ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 587 հազար 706 քաղաքացիներից 1 մլն 574 հազար 947 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,86 տոկոսը:

Ընտրություններին մասնակցել են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։