Սյունիքի մարզի թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովում (Գորիս քաղաք եւ հարակից համայնքներ) ստացվել են 51 համայնքների քվեարկության արդյունքները:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ընդհանուր հաշվարկով վավեր է ճանաչվել 18,047 քվեաթերթիկ:

Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝

«Ելք» դաշինք-421 քվե կամ 2.33 տոկոսը, 

«Ազատ դեմոկրատներ»-111 քվե կամ 0.61 տոկոսը,

«Հայկական վերածնունդ»-335 քվե կամ 1.85 տոկոսը,

«Ծառուկյան» դաշինք- 4597 քվե կամ 25.47 տոկոսը,

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք-180 քվե կամ 0.99 տոկոսը,

Հանրապետական կուսակցություն-10.338 քվե կամ 57.28 տոկոսը, 

Կոմունիստական կուսակցություն-51 քվե կամ 0.28 տոկոսը,

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք-537 քվե կամ 2.97 տոկոսը, 

ՀՅ Դաշնակցություն-1477 քվե կամ 8.18 տոկոսը։