Լոռու մարզում մշակվել են հիմնականում գյուղական տարածքների 15 ընտրական տեղամասերից ստացված առաջին տվյալները։
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահի դրությամբ, փոքր այդ տեղամասերի արդյունքներով ստացվել է հետեւյալ պատկերը.
ՀՀԿ-1762 քվե կամ 75.20 տոկոս,
«Ծառուկյան» դաշինք – 327 քվե կամ 13.96 տոկոս,
«Ելք» դաշինք – 63 քվե կամ 2.69 տոկոս,
ՀՅԴ – 81 քվե կամ 3.46 տոկոս,
«Հայկական վերածնունդ» – 34 քվե կամ 1.45 տոկոս,
Կոմունիստական կուսակցություն– 10 քվե կամ 0.43 տոկոս,
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք – 37 քվե կամ 1.58 տոկոս,
«Ազատ դեմոկրատներ»– 6 քվե կամ 0.26 տոկոս,
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք– 23 քվե կամ 0.98 տոկոս։




























