Գյումրիի թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովում ստացվել են 10 ընտրատեղամասերի քվեարկությունների արդյունքները:

NEWS.am-ի թղթակիցը Գյումրիից հաղորդում է, որ վավեր է ճանաչվել 6423 քվեաթերթիկ:

Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝

«Ելք» դաշինք-278 քվե կամ 4.32 տոկոս

«Ազատ դեմոկրատներ»-30 քվե կամ 0.46 տոկոս

«Հայկական վերածնունդ»-367 քվե կամ 5.71 տոկոս

«Ծառուկյան» դաշինք- 3118 քվե կամ 48.54 տոկոս

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք-81 քվե կամ 1.26 տոկոս

Հանրապետական կուսակցություն-1900 քվե կամ 29.58 տոկոս

Կոմունիստական կուսակցություն-84 քվե կամ 1.30 տոկոս

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք-160 քվե կամ 2.49 տոկոս

ՀՅ Դաշնակցություն-412 քվե կամ 6.41 տոկոս