Սոմալիից ծովահենները ինքնահռչակ Պուտլենդ ինքնավար շրջանում բեռնանավ են գրավել, որը պատկանում է Հնդկաստանին, հայտնում է BBC-ն: Առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում անձնակազմի եւ նավի գտնվելու վայրի մասին:
Մոտ երկու շաբաթ առաջ Սոմալիի ափերին գրավված նավթային լցանավը մի քանի օր անց ազատ է արձակվել առանց փրկագնի:
Սոմալիի ծովահենների կողմից սա վերջին 5 տարում նավի առաջին գրավումն է:
2000-ական թվականների վերջին-2010-ականների սկզբին սոմալացի ծովահենները մեծ թվով ծովային նավեր են գրավել: Ճգնաժամի գագաթնակետը գրանցվել է 2011 թվականին, երբ ծովահենները հարձակվել են ավելի քան 260 նավի վրա՝ հիմնականում Աֆրիկական եղջյուրի ջրատարածքում:




























