Ականատեսները հաղորդում են Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետեւանքով զոհերի մասին:

«Պայթյուն է տեղի ունեցել վագոններից մեկում: Զոհեր եւ տուժածներ կան: Բացի այդ՝ փրկարարներ եւ հրշեջներ են ժամանում «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանի մոտ: Այդ ճյուղում գնացքների երթեւեկությունը դադարեցված է»,- գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով սեփական աղբյուրին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է որոտացել: Life-ի տեղեկություններով՝ պայթյուն է տեղի ունեցել «Սադովայա» կայարանում, վագոններից մեկում: «Piter TV»-ն էլ հաղորդում է, որ պայթյունը որոտացել է «Սեննայա» կայարանում: «Ֆոնտանկա»-ն իր հերթին գրում է, որ «Սեննայա» կայարանից ծուխ է բարձրանում: