Որպես Սանկտ Պետերբուրգի մետրոյի առաջնային վարկած՝ դիտարկվում են «ահաբեկչական բնույթի երեւույթները»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Նա ընդգծել է, որ միջադեպի նաեւ այլ վարկածներ են քննարկվում, այդ թվում՝ «կենցաղային ու քրեական»։
ՌԴ նախագահը ցավակցություն է հայտնել Սանկ Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետեւանքով զոհվածների ընտանիքներին։ Դաշնային իշխանություններն ու քաղաքի իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի պայթյունի հետեւանով տուժածներին աջակցություն ցուցաբերեն։
Պուտինը Սանկտ Պետերբուրգում է, որտեղ ապրիլի 3-ին պետք է տեղի ունենա նրա եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։
Նախնական տվյալներով՝ մետրոյի «կապույտ» ճյուղում պայթյունի հետեւանքով առնվազն 10 մարդ է զոհվել, մոտ 50-ը վիրավորվել է։



























