ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է տվյալներն այն մասին, որ Պահպանության դաշնային ծառայությունը հրաժարվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին թողնել ողբերգության վայր՝ Սանկտ Պետերբուրգի մետրո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ոչ։ Դա ճիշտ չէ», — ասել է Պեսկովը։

Ավելի վաղ, տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ ՊԴԾ-ն իբր թե հրաժարվել է Պուտինի թողնել արտակարգ դրության գոտի՝ պատճառաբանելով պայթյունի վայրում անհրաժեշտ ստուգումների բացակայությանը։