Անկարայի մետրոյում անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվել՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունից հետո։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի մայրաքաղաքի մետրոպոլի աշխատակազմին։
«Մեր անվտանգության միջոցառումները միշտ բարձր մակարդակի են։ Սակայն աշխարհի ցանկացած երկրում նման միջադեպից հետո էլ ավելի ենք ուժգնացնում։ Միանգամից, երբ մենք իմացանք Ռուսաստանի ողբերգության մասին, Անկարայի մետրոպոլի բոլոր ստորաբաժանումներին համապատասխան կարգադրություններ են տրվել։ Լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել նաեւ ոստիկանության կողմից, որն աշխատում է մետրոյում», — ասել է գործակալության զրուցակիցը։
Երկուշաբթի օրը Պետերբուրգի մետրոյում տեղի է ունեցել տարբեր տվյալներով մեկից երկու պայթյուն։ Կան զոհեր եւ վիրավորներ։



























