Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նախաստորագրված փաստաթուղթը հավանաբար Բրյուսելում կստորագրվի նոյեմբերին՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ, այսօր հայտարարեց Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Հեյդի Հաութալան:

«Ազատություն» ռադիոկայանի  փոխանցմամբ, Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ ապրիլի 2-ին անցկացված ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄՒԳ-ի հանձնարարականների կատարումն իրենք դիտում են, որպես շրջանակային համաձայնագրի իրականացման մաս: